Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 220-ի

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 220-ի

PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից մահացածների թիվը հասել է 220-ի, ևս 110 մարդ անհետ կորած է համարվում, նրանց շարունակում են փնտրել, փոխանցում է The Union Journal-ը։

Պայթյունի հետևանքով մոտ 6000 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---