Մինչև 2020-ի վերջ Սևանի ափամերձ մոտ 270 հա անտառաշերտ կմաքրվի

Մինչև 2020-ի վերջ Սևանի ափամերձ մոտ 270 հա անտառաշերտ կմաքրվի

PanARMENIAN.Net - 2020-ին Սևանի ափամերձ հատվածներում նախատեսվում է մաքրել մոտ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում հետևել է Սևանա լճի ափամերձ հատվածների անտառաշերտի մաքրման աշխատանքներին, որոնք ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

Օգոստոսի 9-ի դրությամբ ամբողջությամբ մաքրված է մոտ 50 հեկտար։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համատեղ շրջայց են կատարել Սևանա լճի ափամերձ հատվածների խնդրահարույց այն տարածքներում, որտեղ առկա են ապօրինի շենք-շինություններ ու պարիսպներ, որոնք արգելափակում են քաղաքացիների անխոչընդոտ մուտքը լճի ափ։

Դիտարկվում են նաև ջրի տակ անցած այն շենք-շինությունները, որոնց շուտափույթ ապամոնտաժման ուղղությամբ այժմ նախաձեռնվում են իրավական համալիր գործընթացներ։

2019թ․ Սևանում մաքրվել էր մոտ 140 հեկտար ափամերձ անտառաշերտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---