Լուկաշենկոյի հիմնական մրցակից Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների արդյունքները![]() 10 օգոստոսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվել է ընդունել նախագահական ընտրությունների մասով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։ Նա հաղթող է համարում իրեն, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Բելառուսը։ Շտաբը պատրաստ է երկարատև ցույցերի՝ հանուն խաղաղ բարեփոխումների։ Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Օգոստոսի 9-ին՝ Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել էին հակաիշխանական ցույցերը։ Իրավապահները բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ և սպանված։ Տիխանովսկայան ցույցերի ժամանակ կատարվածը որակել է անթույլատրելի և ասել, որ շտաբն իրար հակասող տեղեկություններ է ստանում զոհվածների մասին։ Եթե մարդկանց զոհվելու մասին տվյալները հաստատվեն, սա կլինի վերջի սկիզբը։ Կարդացեք նաև՝ «Տառականը» ընդդեմ երեք կնոջ․ Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով» ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |