Բելառուսում համապետական գործադուլի կոչեր են արվում․ Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանը ցույցի է դուրս եկել

Բելառուսում համապետական գործադուլի կոչեր են արվում․ Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանը ցույցի է դուրս եկել

PanARMENIAN.Net - Մինսկում Կոզլովի անվան էլեկտրատեխնիկական գործարանը գործադուլ է հայտարարել, հետևելով ավելի վաղ Բեռալուսում հնչած՝ բոլոր ձեռնարկություններին գործադուլ անելու կոչերին, փոխանցում է Currenttime-ը՝ Nexta Telegram ալիքի վրա հղումով։

Ըստ աղբյուրի՝ գործարանի աշխատողներին ղեկավարը հիշեցրել է, որ աշխատավարձի օր է, ինչին ի պատասխան, ցուցարարներն ասել են, որ իրենց չեն վախեցնի։ Telegram-ի այլ՝ բելառուսակնա ալիքներին հղումով նշվում է, որ համապետական գործադուլի նպատակն ընդդիմադիր թկենածու Սվետլանա Տիխանովսկայային նախագահի պաշտոնում նշանակելն է, քաղբանտարկյալներին ազատելը և նոր ընտրություններ նշանակելը։

Գործադուլ է սկսել նաև Ժաբինկովսկու շաքարի գործարանը, աշխատակիցները պահանջում են իրենց տարածաշրջանի ներկայացուցչիհետ հանդիպում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Ընտրություններից հետո երկրում հակաիշխանական ցույցեր են, ուժայինների հետ բախման հետևանքով 1 զոհ ու հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ կան։ Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է։ Ավելի ուշ Տիխանովսկայան տեսաուղերձ էր ձայնագրել ու նշել՝ ինքը ծանր ընտրության առաջ է, իսկ երեխաներն ամենակարևոր բանն են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---