ԵՎՐԱԶԵՍ-ի երկրների ղեկավարները պայմանավորվել են հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին: Բանակցությունները ընթացել են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: ԵՎՐԱԶԵՍ-ի Միջպետական խորհրդի նիստում քննարկվել եւ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել են 10 մլրդ դոլար կապիտալով հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաեւ բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային կենտրոն հիմնադրելու մասին որոշումները: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀԱՊԿ-ի եւ ԵՎՐԱԶԵՍ-ի նիստերի աշխատանքն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսով ավարտվել է Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Մոսկվա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---