Թրամփը մտադիր է Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել

Թրամփը մտադիր է Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայազգի հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել, եթե այն գրանցվի։ Նա հայտարարել է, որ իր աշխատակազմը համաձայնության է եկել ընկերության հետ, գրում է Deutsche Welle-ն։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Covid-19-ի դեմ ամերիկյան 3 պատվաստանյութ արդեն կլինիկական փորձարկումների 3-րդ փուլում է։

Pfizer-BioNTech և Moderna ընկերություններն առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել ԱՄՆ-ում նոյեմբերի սկղբին։

Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---