Ժամանակակից մարդու ԴՆԹ-ում «գերհնագույն» պոպուլյացիայի հետքեր են գտել

Ժամանակակից մարդու ԴՆԹ-ում «գերհնագույն» պոպուլյացիայի հետքեր են գտել

PanARMENIAN.Net - Ամերիկացի գենետիկները համեմատել են ժամանակակից աֆրիկացիների, դենիսովյան մարդու և նեանդերթալյան մարդու գենոմները և պարզել, որ դենիսովյան մարդիկ իրենց գենոմի 1%-ը ժառանգել են ավելի հին` Homo տեսակի ներկայացուցիչներից։ Հնագույն գենոմների մեծ մասը մարդկային ԴՆԹ է հասել կրոմանյոնյան և դենիսովյան մարդկանց շփումներից, գրում է ՏԱՍՍ-ը։

Չնայած արտաքին նմանությանը, ժամանակակից մարդիկ, դենիսովյան և նեանդերթալյան մարդիկ զարգացել են տարբեր ճանապարհներով։ Ըստ գիտնականների՝ նրանց նախնիները բաժանվել են մոտ 650,000 տարի առաջ: Առաջինները մնացել են բնակվելու Աֆրիկայում, մյուսները գաղթել հյուսիս և բնակություն հաստատել Եվրոպայում ու Ասիայում։ Այնտեղ էլ նրանք իրենց հերթին մոտ 400 հազար տարի առաջ բաժանվել են դենիսովյան և նեանդերթալյան մարդկանց։

Երկար ժամանակ համարվում էր, որ ժամանակակից, դենիսովյան և նեանդերթալյան մարդկանց ոչինչ չի միավորում: 2009 և 2010 թվականներին գիտնականները վերականգնել են Homo neanderthalensis-ի և Homo denisovensis-ի գենոմը և պարզել, որ բացառությամբ աֆրիկացիների, մյուս ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ն կազմված է 2-3% նեանդերթալյան գեներից և 2-4%՝ դենիսովյան:

Գիտնականներին մնում է միայն կռահել, թե ինչպես կարող էին կապեր առաջանալ մարդկանց նախնիների և այլ Homo-ների միջև, և թե ինչու են պահպանվել նրանց ԴՆԹ-ի հետքերը ժամանակակից մարդկանց գենոմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---