Բելառուսում մասնակի վերականգնվել է համացանցի հասանելիությունը12 օգոստոսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան Բելառուսի բնակիչների մի մասի ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Tut.by հարթակը։ Մասնավորապես, նախ վերականգնվել է հասանելիությունը սոցցանցերին և մեսենջերներին, Google և «Յանդեքս» որոնողական համակարգերին, տաքսի ծառայություններին, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և ամերիկյան The New York Times-ին։ Ավելի ուշ վերականգնվել է հասանալելիությունը նաև Tut.by и Onliner.by կայքերին։ Երկրում համացանցը մասնակի չէր գործում նախագահական ընտրությունների օրվանից՝ օգոտոսի 9-ից։ Ընդդիմադիրները իշխանություններին մեղադրում են միտումնավոր արգելափակելու համար, իսկ օգոստոսի 11-ին Բելառուսի կապի նախարարությունը համացանցի հետ խնդիրները պայմանավորել էր DDoS հարձակումներով։ Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |