Լիբանանի Կարմիր խաչ. Բեյրութի բախումներում 42 մարդ է տուժել12 օգոստոսի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Կարմիր խաչը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին Բեյրութի կենտրոնում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել երկու կողմից, որից 10-ը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Բանակի հատուկ ստորաբաժանումներն ու ոստիկանությունը դուրս են մղել ցուցարարներին Բեյրութի կենտրոնից։ Ուժայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել այն բանից հետո, երբ ակտիվիստների մի մասը սկսել է քարեր և ճայթուկներ նետել նրանց ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ներքին անվտանգության վարչությունը դիմել էր խաղաղ ցուցարարներին՝ խնդրելով ազատել Բեյրութի կենտրոնը։ Փողոցային ցույցերը Բեյրութում չդադարեցին նաև վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարության հրաժարականից հետո։ Օգոստոսի 11-ի ցույցի մասնակիցները պահանջում էին Միշել Աունի հրաժարականը նախագահի պաշտոնից և արտահերթ ընտրություններ։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ Պայթյունին հաջորդել են բողոքի ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով։ Օգոտոսի 10-ի կառավարության նիստում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր հրաժարակաի և խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին։ Photo. Reuters Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Զախարովա․ ՀՀ–ն կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով պատրանքին, թե ԵՄ հետ մերձեցումը բարգավաճում է բերում «Կարևորն այն է, որ ԵՄ երգերի գառան մորթու տակ թաքնված չլինեն, ինչպես միշտ, արյունարբու գայլը կամ վագրը»,–ասել է նա Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված |