ՄԱԿ. Բելառուսում ավելի քան 6000 բերման ենթարկված կա13 օգոստոսի 2020 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը դատապարտել է Բելառուսի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությայն կիրառումը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել՝ կրակելով հրազենից, օգտագործելով լուսաձայնային նռնակեներ և ջրցան մեքենաներ։ Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ ՄԱԿ-ի արձանագրմամբ՝ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 6000 մարդ, այդ թվում՝ պատահական անցորդներ և անչափահասներ, հայտնում է Reuters-ը։ Բաչելետը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար կալանավորվել են, և մտահոգություն հայտնել այն տեղեկությունների շուրջ, թե որոշները ձերբակալության ժամանակ և դրանից հետո արժանացել են դաժան վերաբերմունքի։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |