Մանկատան 163 շրջանավարտ բնակարան կստանա13 օգոստոսի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է 2003-2015 թթ. ընթացքում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրով հատկացված բնակ.տարածքը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած 163 շրջանավարտի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ նախկինում այդ բնակարանները տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարով։ Պայմանագրով նախատեսվել է, որ բնակարանը կարող է հետագայում մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Բաթոյանն ասել է, որ այսպիսով բնակարաններով են ապահովվում 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտ եղած, սեփականություն չունեցող և բնակարան չօտարած քաղաքացիները։ Նախարարը հիշեցրել է, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարան չստացած շահառուների համար 2019-ին մեկնարկել է բնակարանների գնման գործընթացը, որով հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով։ Բաթոյանի խոսքով՝ նույն կարգավիճակում հայտնված անձինք, այսպիսով, անհավասար պայմաններում էին հայտնվել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |