2020-ին ջրահեղձման 16 դեպք է եղել․ Ընդհանուր 13 մահ կա14 օգոստոսի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2020-ի օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ Ընդհանուր առմամբ՝ 13 զոհ, 4 տուժած կա, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում։ ԱԻՆ-ից նշում են նաև, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության հատուկ ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում: «Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24 ժամյա ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ: ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու: Բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն: 2019-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |