Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը չի՞ կարողանում կողմնորոշվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքը պահանջել է երկրի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգից պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժակ Էքիյանը, 2008թ. Liberte pour l'Histore ասոցիացիայի կազմակերպած խորհրդաժողովում, ցուցադրվեց մի տեսանյութ, որը լուրջ մտահոգություն առաջացրեց Ֆրանսիայի հայ համայնքում: Ժակ Լանգը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի առաջին պաշտպաններից մեկն էր, ցուցադրված նյութում հրաժարվում է իր դիրքորոշումից: «2007թ հոկտեմբերի 12-ին ես քվեարկեցի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի օգտին, քանի որ դա ինձ հարկավոր էր նախընտրական քարոզարշավի ժամանակ»,-ասել է Լանգը:



Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների դաշնության (CCAF) նախագահ Ալեքսիս Գովչյանը բաց նամակ է հղել նախկին նախարարին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր նոր դիրքորոշման վերաբերյալ:



«Շատ տխուր է, որ այդ անազնիվ արշավն ու վրդովմունքն իմ դեմ են ուղղված: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ բանավիճել կամ բարոյախոսություններ լսել: Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհում եւ, հատկապես, Թուրքիայում»,-ասել է Լանգը AFP-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---