Ադրբեջանական Ազերի-Չիրագ- Գյունեշլի բլոկից ստացված նավթը կրճատվել է 7%-ով![]() 14 օգոստոսի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկից 2020-ի առաջին կեսին 91 մլն բարել նավթ է ստացվել (ավելի քան 12 մլն տոննա)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացվել էր 98 մլն բարել։ Այդպիսով՝ 2020-ին նավթի ծավալը կրճարտվել է 7․2%-ով։ Այս մասին, Turan.az-ի փոխանցմամբ, հայտնում է նավթարդյունաբերող Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունը (ԱՄՕԸ)։ Ընկերությունը հայտնում է, որ միևնույն ժամանակ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բլոկի ծրագրի ծախսերը աճել են 30․8%-ով՝ մինչև $1 մլրդ 215 մլն։ Կրճատվել է նաև Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի՝ նույն ամիսներին Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկի և Շահ Դենիզ հանքավայրի շահութաբեր նավթի և գազի վաճառքից ստացված հասույթը։ Այն կազմել է 2 մլրդ 700,5 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2 անգամ։ Պետական նավթային ֆոնդի եկամուտները 2020-ին նվազել են կորոնավիրուսի հետևանքով նավթի գների ընկնելու պատճառով։ Նախատեսվում էր, որ նավթից 12․4 մլրդ մանաթի մուտք է լինելու բյուջե, այն ինչ ստացվել է 7․3 մլրդ մանաթ՝ մոտ 5 մլրդ-ով ավելի քիչ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |