Կանադայում հակապատվաստումային ակտիվիստները դատի են տվել իշխանություններին Covid-19-ի սահմանափակումների համար

Կանադայում հակապատվաստումային ակտիվիստները դատի են տվել իշխանություններին Covid-19-ի սահմանափակումների համար

PanARMENIAN.Net - Կանադայում դիմակներին և պատվաստումներին դեմ շրջանակները երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, հանրային առողջության գլխավոր մասնագետ Թերեзա Թամի և որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ $11 մլն-ի հայտ են ներկայացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց ձեռնարկած միջոցառումների համար։ Այս մասին հայտնում է Vice-ը։

Vaccine Choice Canada հակապատվաստումային խումբը մեղադրում է, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմաանփակումները խախտում են Կանադայի մարդու իրավունքների և ազատության կանոնադրությունը։ Խմբի ղեկավար Թեդ Կունցը համաճարակն անվանել է «անազնիվ և ուռճացված», որը նախատեսված է հասարակության իրավունքների և ազատության համակարգային խախտումներն արդարացնելու համար։

Նրանք բողոքում են կարանտինային սահմանափակումներից, կրթական, օրենսդիր և դատական մարմինների չաշխատելուց։ Հայցը հարցականի տակ է դնում ինչպես սահմանափակումների, այնպես էլ համաճարակի լեգիտիմությունը։

Հայցում հղում է արվում նաև միլիարդատեր Բիլ Գեյթսի կողմից մարդկանց կորոնավիրուսի պատվաստանյութի միջոցով չիպավորելու մասին դավադրապաշտական տեսություններին։

Օգոստոսի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 21,176,811 է, մահացածների՝ 765,099։ Կանադայում վարակվել է 123,605, մահացել է 9068 մարդ, մահացել՝ 109,657։

Photo. Chhris Young (CP)
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---