Մել Գիբսոնը չի պատրաստվում փաստագրական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հոլիվուդի աստղ Մել Գիբսոնը չի պատրաստվում փաստագրական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Hollyscoop-ը, դերասանի իմպրեսարիո Ալան Նիերոբը հայտնել է, որ նման ասեկոսեները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ:



Ավելի վաղ հաղորդում էին, որ Մել Գիբսոնը նկարահանելու է «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա: Նույն այդ հաղորդման համաձայն, ֆիլմում պետք է նկարահանվեր Սիլվեստր Ստալլոնեն, որը ավելի քան 3000 նամակ է ստացել թուրքական կազմակերպություններից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---