Իլոն Մասկը 4-րդն է աշխարհի ամենահարուստների ցանկում

Իլոն Մասկը 4-րդն է աշխարհի ամենահարուստների ցանկում

PanARMENIAN.Net - SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում բարձրացել է 4-րդ հորիզոնական, փոխանցում է ՌԲԿ-ն։

Մասկի կարողությունը գնահատվում է $84․8 մլրդ, $15 մլրդ-ով ավելի քիչ, քան երրորդ տեղը զբաղեցնող Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը։

Նա շրջանցել է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moët Hennessy) ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Արնոյին ($84․6 մլրդ)։

Bloomberg-ի տվյալով` 49-ամյա Մասկի կարողությունը, Tesla-ի ակցիաների արժեքի աճի ֆոնին, օգոստոսի 17-ին ավելացել է $7․8 մլրդ-ով։

2020-ին Մասկը $57․2 մլրդ-ով ավելի հարուստ է դարձել, այս ցուցանիշն աշխարհում երկրորդն է համարվում։ Առաջին տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ $73 մլրդ-ով։

Ամենահարուստների ցանկում առաջատարը նույնպես Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է $188 մլրդ, երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ $121 մլրդ-ով։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---