Չինական Շենժենը՝ 5G ամբողջական ծածկույթով աշխարհի առաջին քաղաքը

Չինական Շենժենը՝ 5G ամբողջական ծածկույթով աշխարհի առաջին քաղաքը

PanARMENIAN.Net - ՉինականՇենժենը դարձել է 5G ամբողջական ծածկույթով աշխարհի առաջին քաղաքը։ Այդ մասին China News Service-ին է ասել քաղաքի վարչակազմի ղեկավար Չեն Ժուգուեմը։

Շենժենում արդեն ավելի քան 46,400 բազային կայան է կառուցվել 5G-ի համար, ինչը գրեթե 1500-ով ավելի է նախապես պլանավորվածից, գրում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքում ստեղծված 5G ցանցն ինքնաբավ է։ Նման համակարգերի համար նախատեսված ենթակռուցվածքները զրոյից են ստեղծվում, ինչը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում։

Չինաստանում 5G ամբողջական ծածկույթով առաջին քաղաքը դառնալու խնդիրը քաղաքի ղեկավարության կողմից դրվել էր 2019-ի սեպտեմբերին։

5G համար նախատեսված ենթակառուցվածքների ակտիվ շինարարություն է ընթանում Չինաստանի ամբողջ տարածքում: Գործընթացը դանդաղել էր 2020-ի սկզբին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սակայն այժմ աշխատաքներն արագացված տեմպերով են ընթանում։

Ամեն շաբաթ Չինաստանում ավելի քան 10,000 այդպիսի բազա է տեղակայվում, իսկ բջջային կապի օպերատորները հայտարարել են 5G համար փաթեթային սակագների նվազման մասին։

Մինչև 2020-ի ավարտը Չինաստանում մոտ 800,000 5G կայան կտեղադրվի, իսկ օգտատերերի քանակը կգերազանցի 200 միլիոնը։

Համացանցում պարբերաբար դավադրապաշտական տեսություն է տարածվել, ըստ որի՝ կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, հրկիզել են կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները՝ սպառնալիքներ ստացել։ Բրիտանական կառավարությունը կոչ էր արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի բովանդակությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---