Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն են տրամադրել

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն են տրամադրել

PanARMENIAN.Net - Չինաստանի Մտավոր սեփականության պետական վարչությունը Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրն է տրամադրել։

Այն ստացել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիան և CanSino Biologics ընկերությունը, որոնք համատեղ մշակել են Covid-19-ի դեմ ռեկոմբինանտային (ադենովիրուսային վեկտորի հիման վրա) Ad5-nCoV պատվաստանյութը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունիսին այդ պատվաստանյութին 1 տարի ժամկետով հատուկ թույլտվություն էր տրվել երկրում ռազմական նպատակով կիրառման համար։

Մկների և ծովախոզուկների նմուշների թեստավորումը վկայում է, որ պատվաստանյութը կարող է սեղմ ժամկետում օրգանիզմի ինտենսիվ բջջային և հումորալ իմունային արձագանք ապահովել։

Ըստ հետազոտման՝ մեկանգամյա իմունիզացիայից 14 օր անց Ad5 nCoV-ը կարող է զգալիորեն նվազեցնել ծանրաբեռնվածությունը թոքային հյուսվածքի ներսում, ինչը վկայում է, որ պատվաստանյութը լավ իմունապաշտպանիչ արդյուքն է տալիս Covid-19-ից։ Նշվում է, որ պատվաստանյութն արագ է պատրաստվում, ինչը թույլ կտա սեղմ ժամկետում ապահովել դրա զանգվածային արտադրությունն անսպասելի բռնկման դեպքում։

Ըստ առկա տեղեկությունների՝ Չինաստանում արդեն 6 պատվաստանույթ կա, որոնք հասել են կլինիկական փորձարկումների փուլին։ Չինացի մասնագետները հետազտությունները սկսել են երկրում առաջին բռնկումից, սակայն մարդկանց շրջանում փորձարկման համար արտոնվել են միայն ռեկոմբինանտային և ապաակտիվացվածները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---