Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա։ Ըստ կառավարական StopCov պաշտոնական կայքէջի` համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 1351 մարդ, որից 1092-ն ապաքինվել է, մահվան 17 դեպք է գրանցվել։

Կարանտինում 7597 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 249։

Օգոստոսի 18-ից Սվանեթում, որտեղ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել, սկսվում է տարածաշրջանի բնակիչների լայնածավալ հետազոտում, ջերմասքրինինգ, գրում է Sputnik Georgia-ն։

ՊՇՌ թեստեր անում են միայն այն անձանց, որոնք շփում են ունեցել վարակվածների հետ։ Օգոստոսի 10-ից ի վեր առաջին անգամ Մեսթիայում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։

Օգոստոսի 10-ին Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում, Լենջերիում, կարանտին էր սահմանվել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը հսկվում են ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---