Կորոնավիրուսային դարձած Արտաշատի ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքի

Կորոնավիրուսային դարձած Արտաշատի ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքի

PanARMENIAN.Net - Մարտի 31-ից վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Այս մասին հայտնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ իր բնականոն աշխատանքին էր վերադարձել նաև Դիլիջանի բժշկական կենտրոնը։

ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված բազմաթիվ բուժհաստատություններ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում վերապրոֆիլավորվել էին վարակի դեմ պայքարելու համար։

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---