Լիտվայի նախագահ․ ԵՄ առաջնորդներն անհրաժեշտ են համարում նոր ընտրությունները Բելառուսում![]() 19 օգոստոսի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն անհրաժեշտ են համարում, որ Բելառուսում նախագահական նոր ընտրություններ անցկացվեն։ Եվրամիության ղեկավարների այս դիրքորոշման մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան տեսակոնֆերանսի ձևաչափով ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ավարտին։ Տեսակոնֆերանսը նվիրված էր օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Խոսակցությունը համահունչ էր ընթանում։ Բոլորն ընդունեցին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Դրանք ազատ չէին և չեն կարող ճանաչվել։ Հարկավոր է պայմաններ ստեղծել նոր ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսոի մի շարք պաշտոնյաների հանդեպ։ Ավելի վաղ Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ էր արել եվրոպական պետությունների ղեկավարներին չճանաչել Բելառուսում օգոտոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Օգոստոսի 19-ին Մինկսում աշխատանքն է սկսել ընդդիմության համակարգող խորհուրդը, որը ստեղծել են նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցները։ Խորհուրդն իր նպաական է համարում նոր ընտրություններն ու իշխանության խաղաղ փոխանցումը։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Photo: AP Photo/Efrem Lukatsky ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |