ՆԱՏՕ-ն չի զբաղվում «Հայաստանին ռուսական զենքի փոխանցման» հարցով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի անդրադարձել ՌԴ կողմից Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինության փոխանցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Դաշինքի մամլո ծառայությունում: Ըստ ՆԱՏՕ-ի Ժողովրդական դիվանագիտության բաժնի մամլո քարտուղարի տեղակալի օգնական Վերոնիկա Սմեթի, Դաշինքը որոշում չի կայացրել այդ հարցի քննության վերաբերյալ:



Նախօրեին ադրբեջանական 1news.az-ը հղում անելով ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում իր աղբյուրի վրա, հայտարարել էր, թե «ՆԱՏՕ-ն այժմ ստուգում է տեղեկությունները Ռուսաստանի կողմից Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինության փոխանցման մասին»:



Հայաստանին «զենքի առաքումների» մասին հաղորդագրությունը տարածել է Bakiliar.AZ գործակալությունը հղում անելով ANS TV-ին: Ըստ այդ հաղորդագրության, «Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկայի փոխանցման փաստը: Ըստ Պետրունինի խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում սպառազինության փոխանցման մասին»:



Այդ «տեղեկատվությունը» հերքեցին ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարություններում: Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին է փոխանցել նոտա, որտեղ հերքեց այդ «հաղորդագրությունը» եւ նշեց, որ Հայաստանին «զենքի փոխանցման» մասին հարցը սպառված է: «ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությանը, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը 2008թ. հայկական կողմին սպառազինություն եւ ռազմական տեխնիկա չի փոխանցել եւ չի վաճառել...Նշված հրապարակումը ապատեղեկատվություն է, կրում է բացահայտ հակառուսական բնույթ եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ նոտայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---