ԱՄՆ-ն ուզում է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները․ ՌԴ-ին ու Չինաստանին դրանք ևս սպառնում են

ԱՄՆ-ն ուզում է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները․ ՌԴ-ին ու Չինաստանին դրանք ևս սպառնում են

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՄԱԿ-ում տեղեկացնել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մտադրության մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։

ԱՄՆ պետքարտուղարը միանշանակ հավանական է համարել նաև այն, որ ՌԴ-ի ու Չինաստանի հանդեպ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե այդ երկրները հրաժարվեն Իրանի դեմ սահմանափակումներից։

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ընդունվել է 2015-ին Իրանի հետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաստատումից հետո։ 2015-ի միջուկային գործարքը, որը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, Թրամփը կոչել է «պատմության վատագույնը»։

Պոմպեոն Նյու Յորք կմեկնի օգոստոսի 20-21-ին, որտեղ ԱՄՆ մտադրությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կներկայացնի։

Դրանից հետո սահմանափակումները կվերականգնվեն 30 օրվա ընթացքում, դրանք կներառեն ուրանի հարստացման արգելքը, 13 տարով կերկարաձգեն Իրանին զենքի մատակարարման էմբարգոն։

Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ն ձախողել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու փորձը (այն ավարտվում է հոկտեմբերին)։ ՌԴ-ն և Չինաստանը դեմ էին արտահայտվել զենքի մատակարարման արգելքին։ 11 պետություն ձեռնպահ էր մնացել քվեարկությանը մասնակցելուց, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ-ն ու Դոմինիկյան Հանրապետությունը կողմ էին քվեարկել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---