Մեքսիկան ուզում է փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը![]() 20 օգոստոսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը ՌԴ դեսպան Վիկտոր Կորնելիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը ցանկանում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել։ «Կանցլեր Մարսելո Էբրարդը հանդիպել է ՌԴ դեսպան Վիկտոր Կ․ Կորնելիի հետ և հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը շահագրռգված է երկրում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել առողջապահության մարմինների միջև տեխնիկական տեղեկատվության փոխանակման հիման վրա»,- ասվում է Մեքսիկայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»։ Պատվաստանյութի փորձարկումները կարող են մոտ 3 ամիս տևել՝ կախված ընտրված ընթացակարգից։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութը կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |