Խորովածի փառատոնը՝ տներում և բակերում․ Սոցցանցերում կարելի է լուսանկար հրապարակել

Խորովածի փառատոնը՝ տներում և բակերում․ Սոցցանցերում կարելի է լուսանկար հրապարակել

PanARMENIAN.Net - Oգոստոսի 23-ին կայանալիք խորովածի փառատոնը համավարակի ու պարետի սահմանած սահմանափակումների պատճառով հետաձգվել է, սակայն մինչ բուն միջոցառումն անցկացնելը կազմակերպիչներն այլ տարբերակ են առաջարկել։ Այդ մասին ասել է «Խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Առաջարկվում է տներում, բակերում կամ բնության գրկում օգոստոսի 23-ին խորոված անել, սոցիալական ցանցերում լուսանկար կամ տեսանյութ հրապարակեք #խորովածիմիջազգայինօր հեշթեգով։

Մամուլյանն ասել է, որ փառատոնն այս տարի ամենայն հավանականությամբ կանցկացվի սեպտեմբերի 19-20-ին, բայց ամեն ինչ կախված է երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակից, գրում է Sputnik Արմենիան։

«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն իր հերթին առաջարկել է ամրագրել օգոստոսի նախավերջին հանգստյան օրը որպես Խորովածի միջազգային օր, իսկ Ախթալան հայտարարել խորովածի միջազգային քաղաք։

Մամուլյանը կոչ է արել աջակցել հայկական խոհանոցի հանրահռչակմանը՝ հաշվի առնելով, որ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց են զբաղված այդ գործով։

Մամուլյանը շեշտել է, որ այդ երկու երկիրը ջանք չեն խնայում այդ ուղղությամբ, ավելին՝ վերականգնում են հին հայկական բաղադրատոմսերը, այդ թվում՝ Անիի թագավորության ժամանակաշրջանի․ արդեն մոտ 60 այդպիսի ուտեստ են սեփականացրել։ Նա նշեծլ է, որ ժամանակն է «հայկական ուտեստների ատլաս» թողարկել, սակայն դրա համար անհրաժեշտ են ֆինանսներ, որը ՀԿ-ն չունի։

Խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ 2019-ի սկզբին խորովածը «Սննդի համաշխարհային ատլասում» ճանաչվել է ամենատարածված հայկական ուտեստ։

Փառատոնն ամեն տարի անցկացվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ավանդույթի համաձայն՝ օգոստոսի վերջին կիրակին։ Այդ միջոցառմանը մասնակցելու համար մարդիկ գալիս էին ոչ միայն ՀՀ տարբեր մարզերից, այլև տարբեր երկրներից զբոսաշրջիկներ էին ժամանում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---