Մոսկվան կհրաժարվի «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումից, եթե ԱՄՆ-ն չտեղակայի իր ՀՀՊ-ն Լեհաստանում ու Չեխիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, ելույթ ունենալով Անվտանգության քաղաքականության գծով Մյունխենի 45-րդ խորհրդաժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումից Կալինինգրադի մոտ միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չտեղակայի իր ՀՀՊ-ն Լեհաստանում ու Չեխիայում: «Ռուսաստանը հետաձգել է «Իսկանդեր« հրթիռների տեղակայումը Կալինինգրադում, քանի դեռ Միացյալ Նահանգները չեմ ստեղծել երրորդ դիրքային գոտին Եվրոպայում: Եթե Լեհաստանում ու Չեխիայում ՀՀՊ համակարգեր չտեղակայվեն, ապա ՌԴ-ն չի տեղակայի «Իսկանդեր» հրթիռները Կալինինգրադում»,-հայտարարել է ՌԴ փոխվարչապետը: Իվանովը նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ եւ համատեղ պայքարել աշխարհում միջուկային զենքի տարածման դեմ:



Իվանովը նաեւ նշել է, որ ամերիկացինեի Եվրոպայում ՀՀՊ համակարգեր տեղադրելու մտադրությունը միտված է ՌԴ միջուկային ներուժի զսպմանը: «Երրորդ դիրքային շրջանը ուղղակի տասնյակ հակաբալիստիկ հրթիռներ ու ռադարներ չեն: Դա ամերիկյան ռազմավարական ենթակառուցվածքի մի մասն է, որ ուղղված է ՌԴ միջուկային ներուժի զսպմանը»,-ասել է նա:



Ռուսաստանն իր կողմից առաջարկում է սկզբունքորեն արգելել ռազմավարական հարձակողական սպառազինության տեղակայումը ազգային տարածքներից դուրս: Ընդ որում Իվանովը հիշեցրել է, որ պատմական դեր կատարած Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին 1-ին պայմանագրի ժամկետը լրանում է 2009թ. դեկտեմբերի 5-ին: «Ժամանակն է հաջորդ քայլը անել: Պետք է օգտագործել ժամանակի բովով անցած այդ պայմանագրի փորձը նոր պայմանագիր կազմելիս, որը կարգելի, մասնավորապես, ազգային տարածքներից դուրս ռազմավարական հարձակողական սպառազինության տեղակայումը»,-հայտարարել է նա` կոչ անելով արագ ստորագրել եւ վավերացնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---