Նավալնուն տեղափոխել են Գերմանիա

Նավալնուն տեղափոխել են Գերմանիա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ի առավոտյան Ռուսաստանի հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն, որը կոմայի մեջ է թունավորման կասկածանքով, տեղափոխել են Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո փոխել են կարծիքը։ Նավալնուն ուղեկցում է նրա կինը Յուլիա Նավալնայան։

Քաղաքական գործչի թիմակիցները կասկածում են, թե իշխանությունները ցանկանում էին թաքցնել թունավորման հետքերը, սակայն Օմսկի բժիշկները չէին բացառում թունավորման տարբերակը, գրում է BBC-ն։

Կոմայում գտնվող պացիենտների համար նախատեսված հատուկ Bombardier Challenger 604 ինքնաթիռը վայրէջք կկատարի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղից Նավալնուն պետք է տեղափոխեն Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ 2 տարի առաջ ենթադրյալ թունավորումից հետո բուժվել է Pussy Riot-ի մասնակից և «Մեդիազոնայի» հրատարակչ Պյոտր Վերզիլովը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կրեմլը պատրաստ է դիտարկել Նավալնուն ավիահաղորդակցության բացակայության պայմաններում արտերկիր տարհանելու հարցը։

Մինչև այդ հայտնի դարձավ, որ Նավալնին շտապ հոսպիտալացվել է թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։Նավալնին այժմ կոմայի մեջ է։ Պաշտոնական ախտորոշումը դեռ չի հրապարակվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---