Մատենադարանի թանգարանը կբացվի սեպտեմբերի 1-ից

Մատենադարանի թանգարանը կբացվի սեպտեմբերի 1-ից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ից բացվելու է Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը:

Մատենադարանից հորդորում են թանգարան և ընթերցասրահ այցելության ընթացքում կրել դիմակ, նախքան մտնելը պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո ախտահանել ձեռքերը:

Թանգարանի ներսում և ընթերցասրահում պետք է պահպանել առնվազն 1.5 մ հեռավորություն: Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քմ հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

Ընթերցասրահը բաց է լինելու երեքշաբթիից-շաբաթ՝ 10:00-18:00, իսկ թանգարանը՝ երեքշաբթիից-շաբաթ՝ 10:00-17:00:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---