Լուկաշենկոն մարտական պատրաստականության է բերել Զինված ուժերը

Լուկաշենկոն մարտական պատրաստականության է բերել Զինված ուժերը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտական պատրաստականության է բերել երկրի Զինված ուժերը, ինչը, նրա խոսքով, «ամենալուրջ որոշումն է վերջին քառորդ դարում», գրոում է Belta.by-ը։

Նա այդ մասին հայտարարել է Գրոդնոյի զորավարժարան այցից հետո, որտեղ խորհրդակցություն է անցկացրել ուժային բլոկի ղեկավարների հետ։

Լուկաշենկոն ասել է, որ ստիպված է եղել որոշում կայացնել ԶՈւ-ն մարտական պատրաստականության բերելու և զորքերն արևմտայն ուղղությամբ տեղաշարժելու մասին։

Ըստ նրա` Բելառուսի արևմտայն սահմանների մոտ, Լեհաստանի և Լիտվայի տարածքում, նկատվում է ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժ։

Ավելի վաղ Լուկաշենկոն , անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակին, ասել էր, որ «այդ ամենը ծրագրում և ուղղորդում է ԱՄՆ-ն, իսկ եվրոպացիները՝ աջակցում են»։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---