Վարդենիսում թաղումները կորոնավիրուսի նոր բռնկման են բերել

Վարդենիսում թաղումները կորոնավիրուսի նոր բռնկման են բերել

PanARMENIAN.Net - Վարդենիսում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել, նոր օջախ կա, հայտնում են համայնքապետարանից։

Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

«Համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել, խնդրում ենք պահպանել հակահամաճարակային անվտագության բոլոր կանոնները»,- ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,825-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 854 դեպք կա, այլ պատճառով՝ 256։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,049 է։ Փաստացի բուժվողների թիվը 5666 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---