Ադրբեջանի ՏԻՄ մարմիններում ձերբակալությունները շարունակվում են․ Հերթը Գյանջայինն է24 օգոստոսի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ից Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը գործողություններ է իրականացնում Գյանջայի (Գանձակ) գործադիր իշխանության մարմնում։ Կան ձերբակալված նախկին պաշտոնյաներ, APA-ի փոխանցմամբ, հայտնել է դատախազությունը։ Turan-ը գրում է, որ իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կզարգանան ստուգված սցենարով՝ կձերբակալվեն նաև ղեկավարը և նրա տեղակալները, հանրությանը կցուցադրվեն կաշառակերության ապացույցներ, գանձապահարանի բովանդակությանը և պաշտոնյաների սրտաբաց խոստովանությունները տեսախցիկների առաջ։ Փորձը ցույց է տվել, որ իրավապահների՝ գերատեսչություններ այցերին սովորաբար հետևում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ կամ ձերբակալություններ։ Վերջին ամիսներին ծառայությունն այցելել է ՏԻՄ մարմիններ, մշակույթի նախարարություն, Պետական սահմանապահ ծառայություն, սոցապնախարարություն, արտգործնախարարություն, ձերբակալվել են ՏԻՄ ղեկավարներ, ՊՍԾ ղեկավարը, մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ։ ԱԳՆ այցից հետո երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռացվեց պաշտոնից՝ վատ աշխատելու համար։ Կարծիք կա, որ նման հակակոռուպցիոն արշավների նպատակն է Ադրբեջանի ժողովրդի շրջանում կորոնավիրուսի խորացրած սոցիալական դժգոհությունները բավարարել և իշխող Ալիևներին պատասխանատվությունից ազատել։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |