ՀՀ բերված Steinway ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

ՀՀ բերված Steinway ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա Steinway ռոյալի շնորհանդեսը։

Դրա ընթացքում ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։

Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է ռոյալի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։

Շնորհանդեսը կազմակերպել են Համալիրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---