Դրամահավաք-արշավ՝ Տավուշի գյուղերում ապաստարաններ ստեղծելու համար

Դրամահավաք-արշավ՝ Տավուշի գյուղերում ապաստարաններ ստեղծելու համար

PanARMENIAN.Net - «Պահապան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի հետ միասին, ձեռնարկել է դրամահավաք-արշավ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում ապաստարաններ ստեղծելու համար։

Դա կապահովի բնակիչների անվտանգությունը հրետակոծության և գնդակոծման ժամանակ:

«Կօգնենք վերականգնել և բարելավել սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման և բնակիչների կայուն եկամտի ապահովման համար»,- ասվում է «Պահապան» հիմնադրամի հայտարարության մեջ։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է Տավուշում վնասված շինությունների վերակառուցման ծրագրի մասին, որի մեջ ընդգրվել է 100 տուն, ինչպես նաև կառուցվելու են նոր ճանապարհներ, սահմանի երկայնքով հզորացվելու է տեղեկատվական անվտանգությունը և այլն:

«Պահապան» հիմնադրամը գործում է 2016 թվականից և Տավուշի մարզում արդեն հասցրել է վերանորոգել ու կահավորել 13 թաքստոց սահմանամերձ գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում: Հիմնադրամը նաև տեղադրել է պաշտպանական պատեր և իրականացրել տնտեսական կարևոր ծրագրեր՝ սահմանամերձ համայնքներում մարդկանց աշխատանքով ապահովելու նպատակով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---