Ֆինլանդիայում ուզում են կրճատել աշխատանքային օրվա ժամերը

Ֆինլանդիայում ուզում են կրճատել աշխատանքային օրվա ժամերը

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հնարավոր է համարում աշխատանքային օրվա կրճատումը մինչև 6 ժամ՝ կորանավիրուսի համաճարակի պատճառով: Նրա խոսքով՝ դա չի վնասի երկրի տնտեսությանը, քանի որ կարող է փոխհատուցվել աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, հայտնում է Talouselama.fi-ը

Պնդումը տնտեսության չտուժելու մասին միանշանակ չի ընդունվել, որոշ մասնագետների և վերլուծական հարթակների կարծիքով՝ այն ավելի կխորացնի ճգնաժամը։

Աշխատանքային օրերը կրճատելու առաջարկ է եղել նաև Գերմանիայում երկրի խոշորագույն արհմիության կողմից։ Առանց այդ էլ Եվրոպայի մասշտաբով Գերմանիայում աշխատաժամերը մեկ շաբաթվա կտրվածքով ամենաքիչն են՝ 34․2։

Օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը, մահացածներինը՝ 825,000-ը։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---