ԱՀԿ․ Covid-19-ն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա

ԱՀԿ․ Covid-19-ն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակը վատ է անդրադարձել միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։

«Covid-19-ն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա, ինչի պատճառ են դարձել նրանց վախերը և տագնապները, ինչպես նաև հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքային ռեժիմի խախտումները»,- մասնավորապես ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նրա տեսակետով՝ նման իրավիճակի են հանգեցրել նաև մարդկային շփումների և տեղաշարժի սահմանափակումները։ Բժշկական օգնության կարիք ունեցող մեկ միլիարդ մարդուց քչերն են որակյալ օգնություն ստանում։

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---