Ընդամենը 24 երկրներ են, այդ թվում Հայաստանը, ամբողջությամբ մուծել ՄԱԿ-ի 2009թ. կանոնավոր բյուջեի անդամավճարները

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ընդամենը 24 երկրներ են, այդ թվում Հայաստանը, ամբողջությամբ մուծել ՄԱԿ-ի 2009թ. կանոնավոր բյուջեի անդամավճարները: Եվ սա չնայած նրան, որ ՄԱԿ-ի ֆինանսական կանոնները պահանջում են, որ ընթացիկ տարվա անդամավճարները մուծվեն մինչեւ հունվարի 31-ը:



Մինչ այդ ժամկետը անդամավճարները կատարել են ընդամենը 20 պետություններ: Այդ ցուցակում են նաեւ Վրաստանն ու Հայաստանը: Փետրվարի սկզբին իրենց ֆինանսական պարտավորություններն են կատարել եւս 4 երկրներ, այդ թվում Լատվիան:



Յուրաքանչյուր պետության անդամավճարի չափը որոշվում է որպես Կազմակերպության ընդհանուր ծախսերի բաժին: Անդամավճարների սանդղակը յուրաքանչյուր երեք տարին մեկ սահմանում է ՄԱԿ-ի ԳՎ-ն: Ընդ որում է հաշվի են առնվում տնտեսության զարգացման մակարդակն ու բնակչության թիվը:



ՄԱԿ-ի անդամների ֆինանսական պարտավորությունները կազմված են երեք մասից` անդամավճար բյուջե, վճարումներ խաղաղապահության համար եւ միջազգային տրիբունալների համար նախատեսված ծախսեր: Վերջերս առանձին հաշիվ կազմվեց Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի կապիտալ վերանորոգման ծախսերի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---