Հայկական «Նոա» հոլդինգը գնել է իտալական «Սիենա» ֆուտբոլային ակումբը31 օգոստոսի 2020 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը, հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։ «Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանի խոսքով՝ եվրոպական ակումբ ձեռք բերելն իրենց հավակնոտ ծրագրերից մեկն է, փոխանցում է Armsport.am-ը։ Նա նշել է, որ «Սիենայի» նախագծում ներգրավված կլինեն մարդիկ, ովքեր ակտիվորեն աշխատում են նաև «Նոայի» հետ։ «Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով «Նոա» հոլդինգի գործունեությունը չի սահմանափակվի, առաջիկայում հնարավոր է նոր հետաքրքիր նախագծի մասին տեղեկություն ունենանք»,- ասել է Մելոյանը։ «Սիենա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սիենայում, Տուսկանիայի շրջանում: Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին իր նախորդ ֆուտբոլային ակումբի սննկացումից հետո: Հայկական «Նոան» հիմնադրվել է 2017-ին, մինչև 2019-ը կրել է «Արցախ» անունը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |