Գյումրու ինֆեկցիոնը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են բնականոն աշխատանքի

Գյումրու ինֆեկցիոնը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են բնականոն աշխատանքի

PanARMENIAN.Net - Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնը վերադառնում են բնականոն աշխատանքի, փակվում է նաև կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մի շարք ԲԿ-ներ էին ծավալվել՝ ընդունելու համար վարակակիրների։

«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ, 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- գրել է նա։

Նիկողոսյանը նշել է նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,781-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 879 դեպք կա, այլ պատճառով՝ 268։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 4912 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---