ՊՆ․ Աշխարհազորում նաև կանայք կներգրավվեն

ՊՆ․ Աշխարհազորում նաև կանայք կներգրավվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու, հայտնել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»,–ասել է Բալայանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ պահեստազորում նույնպես ներգրավված են կանայք, որոնք անցել են զինվորական ծառայություն, իսկ ռազմաուսումնական հաստատություններում մի քանի տարի է՝ աղջիկներ են ընդունվում։

Նրա խոսքով՝ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։

Աշխարհազորի ստեղծման մոդելին անդրադառնալով՝ Բալայանը վստահեցրել է, որ ստեղծվելու է հայկական մոդել, չնայած մինչ այդ ուսումնասիրել են բոլոր երկրների փորձը։ Այժմ առաջնահերթություններից մեկը կամավորներին կանոնակարգելն է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---