ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի առկայությունը կարող է որակապես փոխել ուժերի բալանսը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - «Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման վերաբերյալ որոշումը նոր իրավիճակ առաջացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եթե մենք դեպի անցյալ նայենք, ապա կտեսնենք, որ դեռ վերջերս ՀԱՊԿ-ն չուներ հստակ ենթակառուցվածք ու ամորֆ կառույց էր»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, ԱԱՀՈՒ ուժերի ստեղծման վերաբերյալ որոշման ստորագրումից հետո պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ն արդեն ունի արձագանքման կոնկրետ ուժեր, եւ կազմակերպության անդամ երկրները արդեն պատրաստվում են կոնկրետ ֆինանսական ներդրումներ անել:



«ՀԱՊԿ-ն երեք ուղղություն ունի` Արեւելյան, Արեւմտյան ու Հարավային: Արեւելյան ուղղության համեմատությամբ, որը տարածվում է Կենտրոնական Ասիայի երկրների վրա, հարավային ու արեւմտյան ուղղությունները մեկական հանրապետություն են ներառում: Արեւմուտքում դա Բելառուսն է, հարավում` Հայաստանը: Դա շատ հետաքրքիր պատկեր է ստեղծում»,-նշել է Կ.Բեքարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի աճող ռազմական բյուջեն ու ռազմատենչ հայտարարություններն այսօր իրական սպառնալիք են եւ այժմ ԱԱՀՈՒ ուժերի առկայությունը կարող է որակապես փոխել իրավիճակը Հարավային Կովկասում, հավասարակշռություն առաջացնելով երկրների միջեւ:



«Այսօր արդեն պարզ է, որ ԱԱՀՈՒ-ի ստեղծմամբ ՀԱՊԿ-ն վերջնականապես ամրագրեց իր տարածքներն ու սահմանները: Պետք է հիշատակել նաեւ, որ այդ ուժերի ստեղծումը տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում հենց Հայաստանի նախագահության օրոք: Հայաստանը, որպես նախագահ, կարող է ձեւավորել օրակարգի 50 տոկոսը: Հիշեցնեմ, որ պաշտոնական Երեւանը նման ուժերի ստեղծման օգտին էր հանդես գալիս դեռեւս 6-7 տարի առաջ»,-ասել է Բեքարյանը:



«Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ որոշումը ստորագրվել է փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների նախագահների գագաթնաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---