Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող երեխան ապաստարան են տեղափոխվել

Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող երեխան ապաստարան են տեղափոխվել

PanARMENIAN.Net - Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով, ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը, կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան, հայտնում են ՄԻՊ-ից։

Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը պարբերաբար ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվել, բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ։ Վերջինիս մոտ մտահոգություններ են առաջացել իր և հաշմանդամություն ունեցող դստեր անվտանգության համար:

Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել ոստիկանության հետ, ապա այլ պետական մարմինների ու ՀԿ-ների հետ։

ՀՀ ազգային ժողովը 2017-ին ընդունել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը։ Օրենքը բռնության ենթարկվածների պաշտպանության երեք միջոց է նախատեսում՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանության որոշում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---