Կոնյակի գործարանի հրդեհից տուժած 4 հոգին ծայրահեղ ծանր են

Կոնյակի գործարանի հրդեհից տուժած 4 հոգին ծայրահեղ ծանր են

PanARMENIAN.Net - Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ տուժած բոլոր քաղաքացիներն արական սեռի են։

«33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք, ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%: 32 տարեկանն ունի վերին շնչուղիների 20% այրվածք, ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%: 46 տարեկան քաղաքացին ունի վերին շնչուղիների 10% այրվածք, ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%: Տուժածներից 24 տարեկան քաղաքացին ունի վերին շնչուղիների 10% այրվածք, ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%»,- գրել է նա։

Արմավիր գյուղի Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում սեպտեմբեի 1-ին հրդեհ է եղել, 2 զոհ կա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---