Սեպտեմբերին նորմայից 1-2 աստիճանով շոգ կլինի

Սեպտեմբերին նորմայից 1-2 աստիճանով շոգ կլինի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- ասվում է գրառման մեջ։

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 6-7-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +37 աստիճան տաքություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---