ՀՀ-ն Covid-19-ի պատճառով չի մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի և գործընկերների զորավարժությանը

ՀՀ-ն Covid-19-ի պատճառով չի մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի և գործընկերների զորավարժությանը

PanARMENIAN.Net - Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ և գործընկեր երկրների Noble Partner-2020 զորավարժությանը Հայաստանը չի մասնակցի կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայաստանը պետք է մասնակցեր վարժանքներին, այդ մասին դեռ տարեսկզբին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ այցի ժամանակ։

Սեպտեմբերի 7-ին մեկնարկելիք զորավարժությանը մասնակցելու համար արդեն Վրաստան են մեկնում մասնակից երկրների զինծառայողներ։ Մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։

Noble Partner-ն անցկացվում է Վրաստանում 2015 թվականից: Տարբեր տարիներին այս վարժանքներին մասնակցել է մինչև 3000 զինծառայող ինչպես ՆԱՏՕ անդամ, այնպես էլ գործընկեր պետություններից։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես մասնակցել են դրանց։

Սեպտեմբերի 2-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 25․7 մլն մարդ, մահացել է 857,413-ը, առողջացել՝ ավելի քան 17 մլն-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---