ՌԴ-ն և ՀՀ-ն կարգավորել են ՀԿԵ աշխատանքի մասով տարաձայնությունները 3 սեպտեմբերի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և ՀՀ տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում, տեղեկացնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը: Արձանագրությունը ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար - Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության պետ Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Այսպիսով Ռուսաստանի երկաթուղիների դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները վերացվել են: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել։ Նա հավելել էր, որ քննություն է ընթանում: «Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում ՌԴ նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»,-ասել էր վարչապետը: Մասնավորապես, փաստաթղթում նշված է, որ ՌԴ և ՀՀ համապատասխան նախարարությունները համաձայն են ՀԿԵ գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական ստուգումների արդյունքների հետ, որոնք կատարվել են 2008-ին կոնցեսիոն պայմանագրի կնքման պահից։ Հաստատվել է նաև, որ ՀԿԵ-ն լիովին կատարել է իր ներդրումային պարտավորությունները և, որպես դրա հետևանք, կողմերը չունեն բողոքներ։ Նշվում է, որ արձանագրության ստորագրումը կարևոր է ՀԿԵ առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Խոսքն ինչպես բեռնափոխադրումների և ուղևորահոսքի ծավալների ավելացման, այնպես էլ երկաթուղու շարժակազմի թարմացման մասին է։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո խուզարկություններ իրականացվեցին ՀԿԵ գրասենյակում՝ հարկերից խուսափելու կասկածանքով: Ընկերությունը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքները և որ հետաքննությունը կողմնակալ է: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100% դուստր ձեռնարկություն հանդիսացող «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն պայմանագրով 30 տարով փոխանցվել է Ռուսաստանի երկաթուղիներին 2008-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |