ՀԲՃ․ Պահնորդական ընկերության աշխատանքն Ամուլսարում կասեցվել է

ՀԲՃ․ Պահնորդական ընկերության աշխատանքն Ամուլսարում կասեցվել է

PanARMENIAN.Net - «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը։

Կասեցման որոշումն ընդունվել է ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն։

«Սա առաջին հերթին կարևոր էր օրինակությունը վերահաստատելու և բռի ու բռնության հակումներ ունեցող մարդկանց Ամուլսարի տարածքից հեռացնելու առումով։ Բացի այդ մեկ անգամ ևս ցցուն արտահայտվեց, թե ինչ որակի ու ինչպիսի անօրինականություններ թույլ տվող ընկերությունների հետ են համագործակցում հանք շահագործելու մտադրություններ ունեցողները»,- ասվում է ՀԲՃ հայտարարության մեջ։

Ավելի վաղ պահնորդական ընկերության կողմից ծառայությունն իրականացնելու ընթացքում օրենքի պահանջները չկատարելու հետ կապված բազմիցս բարձրաձայնել են տեղացիները, իսկ ՀԲՃ-ն հուլիսի 17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ կապված ընկերության ներկայացուցիչների կողմից ֆիրմային տարբերանշաններ ու անուն-ազգանուն չկրելու հետ, ինչպես նաև խնդրել պարզաբանել, թե արդյոք Ամուլսարում հայտնված համազգեստավոր անձինք պահնորդի որակավորում ունեն, թե ոչ։

Ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել էր ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ի պատասխան իր հարցմանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---