Շտապօգնության 21 մեքենա՝ մարզերին

Շտապօգնության 21 մեքենա՝ մարզերին

PanARMENIAN.Net - Մարզային բժշկական կենտրոններին կնվիրաբերվի 2020-ին ձեռքբերված շտապօգնության 21 մեքենա, դրանք նաև կհագեցվեն գնված սարքավորումներով։

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նվիրատվությունները կատարվում են մարզերում շտապօգնության ծառայության բարելավման համար։

Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5 մեքենա, Սյունքին՝ 3, Արագածոտնին՝ 2, մյուս 9 մարզի ԲԿ-ները ևս հագեցվելու են նոր մեքենաներով։

Ըստ Ավանեսյանի՝ ԲԿ-ների ընտրությունը կատարվել է՝ հիմք ունենալով մարզպետարանների ուղղորդումները։

Նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ համավարակով պայամնավորված՝ ՀՀ-ն մեծաքանակ գնումներ է արել, այժմ բուժսարքավորումները գույքագրվում են, դրանք կպահեստավորվեն ու կվերաբաշխվեն՝ ըստ անհրաժեշտության։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---