Սրտի զարկեր՝ փլատակների տակ․ Բեյրութի պայթյունից 1 ամիս անց գուցե կենդանի մարդ գտնեն

Սրտի զարկեր՝ փլատակների տակ․ Բեյրութի պայթյունից 1 ամիս անց գուցե կենդանի մարդ գտնեն

PanARMENIAN.Net - Բեյրութում փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում օգոստոսի 4-ի պայթյունից փլուզված շենքում՝ հուսալով գտնել ողջ մարդու, որոշ տվյալներով արտակարգ իրավիճակների աշխատակիցները փլատակների տակ սրտի բաբախյուն են արձանագրել, փոխանցում է BBC-ն։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ 173 հոգի մահացել է: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին:

Չիլիից եկած փրկարարների խումբը սեպտեմբերի 4-ին շրջել է քաղաքում ու հատուկ վարժեցրած շան, ապա նաև տեխնիկական միջոցով համոզվել, որ փլատակներից մեկի տակ «շունչ և զարկերակի զարկ կա»։ Չիլիից եկած փրկարարների հետ գործողությանը մասնակցել են նաև Կարմիր խաչի աշխատակիցներ, զիվորականներ ու կամավորներ։ Ըստ նրանց՝ նվազագույնը 6 ժամ է պետք հավանական կենդանի մարդուն հասնելու համար։

ՄԱԿ-ի փրկարարները սովորաբար դադարեցնում են որոնումներն աղետներից 5-7 օր հետո։ Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ մարդիկ ավելի երկար են կարողանում ապրել փլատակների տակ։ 2005-ին 40-ամյա մի կին Պակիստանում երկրաշարժից հետո 2 ամսից ավելի մնացել էր փլատակների տակ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---