ԵՄ առաջնորդները ճգնաժամի պատճառով կհավաքվեն արտահերթ գագաթաժողովին10 փետրվարի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետը Եվրամիության երկրների ղեկավարներին կոչ է արել փետրվարի վերջին հավաքվել արտահերթ նիստի` տնտեսական ճգնաժամի եւ պրոտեկցիոնիզմի սպառնալիքի վերացումը քննարկելու: Միրեկ Տոպոլանեկի խոսքով, եվրոպական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, եւ իրադրությունն օրեցօր վատանում է: Միեւնույն ժամանակ չեխ վարչապետը չի նշել գագաթաժողովի անցկացման ճշգրիտ ամսաթիվը, բայց սպասվում է, որ այն կհրապարակվի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի հետ Տոպոլանեկի հանդիպումից հետո, որը կկայանա փետրվարի 11-ին Բրյուսելում:ԵՄ առաջնորդների գարնանային նիստը նշանակված է մարտի 19-20-ին: Այդ գագաթաժողովի ընթացքում ԵՄ ղեկավարների ուշադրությունը կենտրոնանալու է եվրոպական տնտեսության վերականգնման ծրագրի վրա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 22-ին ժողով կանցկացնի G20 գագաթաժողովի նախապատրաստման համար, որը կկայանա Լոնդոնում ապրիլի 2-ին: Լոնդոնի գագաթաժողովին ներկա է լինելու նաեւ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Դա նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա առաջին պաշտոնական այցն է լինելու Եվրոպա, հաղորդում է European Voice: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |